Զախարովան անդրադարձել է Ալիևի հայտարարությանն ու Նժդեհի հուշատախտակի քանդման պահանջին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Արցախը Ադրբեջան է և բացականչական նշան»։ Նա ընդգծել է, որ ինքն Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը չէ և չի կարող իմանալ, թե ինչ նկատի ուներ Ալիևը՝ արտահայտվելով այս կամ այն հարցերի մասին։ «Մենք կարող ենք տալ մեր գնահատականը, այլ ոչ թե մեկնաբանել: Մենք տեսնում ենք մեծ քանակությամբ քաղաքական հայտարարություններ, որոնք արվում են երկու կողմերից՝ Երևանի և Բաքվի, ղարաբաղյան կարգավորման թեմայով: Մենք ելնում ենք այն բանակցային օրակարգից, որն ունենք սեղանին: Ռուսաստանն աշխատում է կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համաձայնեցված փաստաթղթերով։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը նաև անդրադարձել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասին մամուլում տարածված այն հաղորդագրություններին որ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի բնակիչները պահանջում են հայկական եկեղեցու տարածքից ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը: Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից: «Մեր տեսակետից մենք տվել ենք ինչպես ճեպազրույցների ձևաչափով, այնպես էլ արտգործնախարարության հատուկ զեկույցում: Մեր գնահատականը տեղին է, եթե մոտենանք պատմության տեսանկյունից»,- ասել է Զախարովան: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18