Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Նաիրա Հարությունյանը` Հայկ Հարությունյանի գործով վկայի՝ երկրից բացակայելու մասին

801
Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 12:40
Նաիրա Հարությունյանը` Հայկ Հարությունյանի գործով վկայի՝ երկրից բացակայելու մասին

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, «Ազատության» հետ զրույցում, մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրերը, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի գործով վկան բացակայում է երկրից, ասել է. «Վկայի կարգավիճակով հարցաքննված անձը, այոʹ, այս պահին չի գտնվում երկրում: Նշեմ, որ վկայի կարգավիճակ ունեցող անձին որևէ մեկը երկրից դուրս գալու արգելք չի կարող ներկայացնել: Վկան նախաքննական մարմնին տեղյակ է պահել, որ մի քանի օրից կվերադառնա»:

Մանրամասները՝ տեսանյութում: