«Մեծ հաշվով Հայաստանը Թուրքիայի համար ինքնափրկության խնդիր է». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է. «Թուրքիան դեմոգրաֆիական ճգնաժամի առաջ է հայտնվել: Պատճառը Թուրքիայի բնական աճը չի, այլ այն, որ այդ աճը հիմնականում ապահովվում է քրդերի հաշվին: Պայմանական Քրդստանի բնակչությունը աճում է ոչ միայն քանակապես, այլ տարածքային առումով ու որպես հետևանք պայմանական Քրդստանի տարածքը լայնանում է, այսինքն՝ քրդերը սկսում են զգալի թիվ կազմել այն տարածքներում, որտեղ նրանց թիվն մինչ այդ աննշան էր: Դա նկատի ունենալով էր Էրդողանը մի քաի տարի առաջ հայտարարել, որ Թուրքիան դեմոգրաֆիական խնդիր ունի ու թուրք մայրերին կոչ էր արել շատ երեխաներ ունենալ: Ժամանակը Թուրքիայի ամբողջականության դեմ է աշխատում, իսկ տեսանելի լուծումներ չկան: Պետք է հասկանալ, որ պոտենցիալում Թուրքիային երկու սցենար է սպասում, կամ ժամանակի ընթացքում կազմալուծվել, կամ նոր տարածքներ գրավել ու քրդերին խեղդել թյուրքական աշխարհի մեջ: Դա նկատի ուներ Էրդողանը, երբ Բաքվում խոսում էր «մեկ ազգ, վեց պետության» մասին, իսկ Ալիևը՝ թյուրքական աշխարհը բաժանող Զանգեզուրի մասին։ Մեծ հաշվով Հայաստանը ոչ այնքան «թյուրքական աշխարհի» երազանքին է խոչընդոտում, որքան Թուրքիայի համար ինքնափրկության խնդիր է»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24