Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Քրդական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Սարի Քանի քաղաքում

766
Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ., 13:10
Քրդական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Սարի Քանի քաղաքում

Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբի ղեկավար Ռամի Աբդուլահմանը հայտարարել է, որ քրդական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Սարի Քանի քաղաքում: Նրանց հաջողվել է նաև վերադարձնել Թել Խալաֆը և շարժվել դեպի արևմուտք: Ընթացել են թեժ մարտեր, սակայն քրդերին հաջողվել է մուտք գործել Սարի Քանի, որտեղ և տեղակայված են եղել թուրքական ռազմական խմբավորումները: