Հայրը 6 երեխաներին 9 տարի պահել է նկուղում՝ հավատացնելով, թե մարդկությունը վերացել է
Նիդեռլանդներում ոստիկանությունը հայտնաբերել է 7 հոգանոց ընտանիք, որը վերջին 9 տարիների ընթացքում ապրել է նկուղում՝ աշխարհից կտրված: NLTimes-ը գրում է, որ փաբերից մեկի տնօրենը ոստիկանություն է զանգահարել, երբ իր փաբ է մտել գզգզված, երկար ու կեղտոտ մազերով ու ցնցոտիներով մի երիտասարդ: 25-ամյա տղամարդը խուճապահար է եղել, նա պատմել է, որ նկուղում իր քույրերի ու եղբայրների հետ փակված է եղել 9 տարի և հիմա ինքը փախել է, որ փրկի մնացածներին: Նրա մատնանշած հասցեում ոստիկանները հայտնաբերել են դեպի առանձնատան նկուղ տանող գաղտնի աստիճաններ: Նկուղում նրանք գտել են 16-25 տարեկան 5 մարդու և նրանց 58-ամյա հորը: Վերջինը ձերբակալվել է ոստիկանության հետ համագործակցելուց խուսափելու համար: Պարզվել է, որ հայրը երեխաներին վստահեցրել է, թե իրենք աշխարհում ողջ մնացած միակ մարդիկ են և նկուղում պետք է սպասեն աշխարհի կործանմանը: Այսքան տարիներ ընտանիքը գոյատևել է իրենց այգու և ունեցած միակ այծի տված բարիքներով: Որտեղ է ընտանիքի մայրը, անհայտ է: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18