Գագիկ Ծառուկյանն իրեն 10 դրամով «ազգի փրկիչ» էր հռչակում
Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց խաղողի այգիների ընդլայնման և մթերման մասին, որի ընթացքում, ռեպլիկի կարգով նշեց, որ «զարմանալիորեն» այս տարի որևէ աղմուկ-աղաղակ չի նկատվում մթերումներից առաջ, ինչն ամեն տարի տեղի էր ունենում նույն ժամանակահատվածում։ Ասում են, որ վարչապետի ռեպլիկը վերաբերում էր Գագիկ Ծառուկյանին։ Համաձայն շրջանառվող լուրերի, Ծառուկյանի ընկերությունները նախապես հայտարարում էին մթերման պայմանների մասին, սակայն մթերումից օրեր առաջ նվազեցնում էին գինն ու մթերվող խաղողի ընդւոնման սահմանված առավելագույն չափը, որից հետո զայրացած գյուղացիների առաջ «հայտնվում էր» Գագիկ Ծառուկյանը և «լայն ժպիտով» հայտնում, որ ինքը «ժողովրդական առաջնորդ է․․․ ժողովրդի կողքին ու մեջքին է․․․» և խոստանում 10 դրամով ավելացնել խաղողի մթերման գինը՝ այդ կերպ «հերոսանալով» և «ազգի փրկիչ» հռչակելով ինքն իրեն։ Ասում են նաև, որ իշխանությունները կասկածներ ունեն, որ այս գործողությունները կազմակերպված բնույթ են կրել և պատկան կառույցներին հանձնարարվել է ուսումնասիրել այդ դեպքերը։ |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30