«ՀՀ կառավարությունը չպետք է անտեսի հայ քաղաքացու էկոլոգիական շահը». բնապահպան
![]() «Համահայկական ազգային համաձայնության» ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրին՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման: Հասարակական կազմակերպությունների համակարգող Աշոտ Աշոտյանն ընթերցեց բողոքի գրավոր տեքստը: Դրանում նշված է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության և նրանց սատարող Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպանատան ներկայացուցիչներին քաջ հայտնի պետք է լինեին Ամուլսարում ուրանի ու թորիումի առկայության մասին (Գրոմովի արշավախումբ), որը չի ներկայացվել նախագծում: Նրանք պնդեցին, որ Ամուլսարի շահագործումն իր մեջ վտանգներ է պարունակում՝ սեյսմիկ վտանգ, գետերի ջրերի ծանր ու ռադիոակտիվ մետաղներով աղտոտման վտանգ: Ինչպես նշված է ընկերության ծրագրում, նախատեսված է 10 հազար տոննա ցիանիդ ներկրել ՀՀ՝ ռուսաստանյան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջոցով: Բողոքի ակցիա իրականացնողները անհիմն ու իրականությանը չհամապասխանող համարեցին թե՛ ընկերության, թե՛ ՀՀ վարչապետի կողմից արված այն հայտարարությունը, թե ընկերությունը 430 միլին դոլարի ներդրում է կատարել: Ավելին՝ այս առումով ո՛չ աուդիտ է անցկացվել, ո՛չ էլ կան ներդրումների կատարված լինելը հաստատող փաստաթղթերը: ««Լիդիան Ինթերնեյշընըլ» ընկերությունն օֆշորային գոտում գրանցված ընկերություն է, երբեք չի ունեցել ոսկու արդյունահանման փորձ, և պնդումները՝ 1 տոննա հանքանյութի մեջ 0.7 գրամ ոսկու առկայությունը զավեշտալի ցուցանիշ է՝ հանքի շահագործումը շահավետ համարելու համար»,- ասաց Ա. Աշոտյանը: Նրանք կառավարությունից պահանջեցին անցկացնել ֆինանսատնտեսական հաշվեքննություն: «ՀՀ կառավարությունը չպետք է անտեսի հայ քաղաքացու էկոլոգիական շահը: Հակառակ դեպքում, պարզ է դառնում, որ Ն. Փաշինյանի բազմաթիվ պնդումները, թե ՀՀ-ում կատարվել է հեղափոխություն, և իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, իրականությանը չեն համապաստասխանում, այլ ենթադրում են դեղին մամուլին հարմար ամբոխահաճություն»,- պնդեցին «Համահայկական ազգային համաձայնության» ներկայացուցիչները և բողոքի գրավոր տեքստը հանձնեցին կառավարություն: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
