Ոստիկանության Կենտրոնական բաժնի քննիչները քաղաքացիներին հուսահատություն են ներշնչում
![]() Վերջին ամիսներին առավել հաճախ է խոսվում այն մասին, որ Հայաստանում ոստիկանության որոշ ստորաբաժանումներ և պաշտոնյաներ սաբոտաժային գործողություններ են կատարում։ Դրանք հիմնավորվեցին հատկապես ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ազատումներով։ Ասում են, որ սաբոտաժի ամենաակտիվ օջախներից մեկը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժինն է։ Համաձայն շրջանառվող լուրերի, այստեղ աշխատող որոշ քննիչներ և հետաքննիչներ բացահայտ գործողություններ են դրսևորում քաղաքացիների շրջանում հուսահատություն տարածելու ուղղությամբ։ Ըստ լուրերի, քաղաքացիները, որոնք հետևում են իշխանության կոչերին, այցելում են ոստիկանության կենտրոնական բաժին՝ նախկինում կամ այժմ կատարված հանցագործության մասին հաղորդում տալու նպատակով, որոշ քննիչներ և հետաքննիչներ դրսևորում են ակնհայտ անհարգալից վերաբերմունք, ժամերով սպասեցնում են միջանցքներում, խոսում են ագրեսիվ տոնով, իսկ հարցաքննության ժամանակ հայտնում են, որ «իրենք զբաղված են», որ «միևնույն է հաղորդումների հիմքով բացահայտում տեղի չի ունենալու․․․․», «ավելի լավ է գլուխները ցավի տակ չդնեն․․․» և այլն։ Ասում են նաև, որ նշված դրսևորումների մասին քաղաքացիները բազմիցս բարձրաձայնել են բաժնի ղեկավարությանը, ովքեր որևէ կերպ չեն արձագանքել և գործողություններ չեն ձեռնարկել։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
