«Հիշենք՝ Նաիրի Հունանյանը, մինչև ահաբեկչության իրականացումը, բազմիցս սպառնացել է Վազգեն Սարգսյանին». Էդգար Առաքելյան
![]() Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նաիրի Հունանյանի գիծը շարունակողներին. ահաբեկչական խոսքի նկատմամբ լռությունը հավասարազոր է ահաբեկչության: Նա, ով ՀՀ իշխանություններին ու վարչապետին սպառնում է ֆիզիկական ոչնչացմամբ ոչ միայն խուլիգան է, այլև հանցագործ, ահաբեկիչ։ Նա ինձ համար նույն հարթության վրա է՝ ինչ Նաիրի Հունանյանը, իսկ նրանք, ովքեր, միանշանակ, չեն դատապարտում նման հայտարարությունները, ավելին՝ պաշտպանում են, ինձ համար Նաիրի Հունանյանի գծի շարունակողներն ու Հայաստանում քաղաքական տեռորի հրահրողներն ու ջատագովներն են։ Անկախ անցած ճանապարհից՝ նման հայտարարություններ և կոչեր անողներն իմ կողմից ստանալու են միանշանակ գնահատական. նրանք հանցագործներ ու ահաբեկիչներ են։ Ինձ համար անընդունելի է, երբ մարդիկ, ովքեր վերջին օրերին, իբր, խիստ մտահոգված էին երկրում բռնության դրսևորումների, մարդու հասցեին հնչեցված «թթու» խոսքից, իսկ շատերը, նույնիսկ, ինքնաթիռից չիջած, շտապում էին դատապարտող հայտարարություններ անել, բայց Հայաստանի իշխանություններին ֆիզիկապես ոչնչացնելու մասին հայտարարությունների նկատմամբ ոչ միայն անտարբեր են, այլև, որոշ դեպքերում, արդարացնում են, թե բա՝ հերոս է ասել։ Ահաբեկչական խոսքի նկատմամբ լռությունը հավասարազոր է ահաբեկչության։ |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
