Ամերիկացի սենատորներն առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Էրդողանի դեմ
ԱՄՆ սենատորներ՝ դեմոկրատ Քրիս վան Հոլենը և հանրապետական Լինդսի Գրեհեմն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ-ում գտնվող ակտիվների նկատմամբ։ Այս մասին դեմոկրատ Վան Հոլենը հրապարակել է Twitter-ի իր էջում։ Բացի այդ, երկու սենատորներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի փոխնախագահի, ինչպես նաև պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների, առևտրի և էներգետիկայի նախարարությունների ակտիվների վրա՝ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների իրականացման համար։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Թուրքիայի իշխանությունն անի այնպիսի բան, որն իր համար անթույլատրելի է: Թրամփը, սակայն, չէր նշել, թե ինչպես է պատրաստվում «ոչնչացնել տնտեսությունը»: Բացի այդ, սենատորներն առաջարկել են կիրառել մուտքի արտոնագրի սահմանափակումներ Թուրքիայի ղեկավարության համար, ինչպես նաև պատժամիջոցներ Թուրքիայի դեմ՝ կապված ռուսական S-400 համակարգերը գնելու հետ: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24