«Մենք մտահոգված ենք ստեղծված իրավիճակով». Նիկոլ Փաշինյան
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձավ Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակին: «Ինչպես հայտնի է, Թուրքիայի զինված ուժերը երեկ ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն, ՀՀ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀՀ-ն դատապարտում է ներխուժման գործողությունը և մենք մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Մեր գնահատմամբ՝ այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու ու Սիրիայի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ օրակարգի սպառումից հետո դռնփակ նիստում կքննարկեն Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18