«Մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի». Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների շրջանակներում ռմբակոծությունների ու կրակահերթերի տակ են հայտնվել նաև քաղաքներ, որոնցում բնակվում են հայ ընտանիքներ: Այս պահին տեղեկություններ կան նման երկու քաղաքների՝ Թել Աբյադի ու Կամիշլիի մասին, որոնցում, տարբեր տվյալներով, գտնվում են շուրջ երկու տասնյակ հայ ընտանքիներ: Մեր հայրենակիցները, փաստորեն, արդեն մի քանի օր ապրում են ուղղակի ֆիզիկական ոչնչացման վտանգի պայմաններում: Ստեղծված իրավիճակում ամեն ժամն ավելի է մեծացնում այդ վտանգը: Մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի: Կառավարությունը կարող է և պետք է ձևավորի Սիրիայի հայաբնակ այդ քաղաքներում բնակվող մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու նպատակով հատուկ հանձնաժողով, նույն խնդրով պետք է զբաղվի Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասնեյակը, ինչպես նաև Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի մշտական հանձնաժողովները: Այս մարմինների առաջնային խնդիրը պետք է լինի մշակել ու իրագործել մեր հայրենակիցների՝ Սիրիայից տարհանման ծրագիր: Մենք պետք է հստակ ուղերձ հղենք մեր հայրնեկաիցներին առ այն, որ հայրենիքը պատրաստ է ընդունելու նրանց և այդ ուղղությամբ գործնական քայլեր է կատարում: Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները շարունակվելու են: Շատ հավանական է, որ առաջիկայում դրանք տարածվեն նաև այլ քաղաքներում, որտեղ հայ բնակիչներ կան: Դա նշանակում է, որ այս ուղղությամբ աշխատանքն առաջիկայում ևս անհրաժեշտ է լինելու: Կոչ եմ անում կառավարությանը՝ անհապաղ զբաղվել այս խնդրով՝ դրանում ներգրավելով բոլոր պատկան մարմիններին, նաև Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովներին»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18