Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Բաքվում ձերբակալել են բողոքի արտոնված ակցիայի մասնակիցներին

758
Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ., 17:25
Բաքվում ձերբակալել են բողոքի արտոնված ակցիայի մասնակիցներին

Բաքվի կենտրոնում վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ իշխանությունների կողմից թույլատրված ցույցի ժամանակ տեղի են ունեցել ձերբակալություններ: Հանրահավաքի մասնակիցների հիմնական պահանջը եղել է հավաքների ազատությունը:
Չնայած թույլտվությանը՝ ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ:
Իշխանությունները նշել են, որ ակցիայի կազմակերպիչները չեն կատարել համաձայնեցված պայմանները. ցույցին նշված է եղել, որ կմասնակցի 50 մարդ, սակայն մասնակիցների թիվն ավելի շատ է եղել, նշել է ոստիկության աշխատակիցը:

Բաքվի քաղաքապետարանի շենքի մերձակայքից բերման է ենթարկվել 17 մարդ, որոնց մեծ մասն արդեն ազատ է արձակվել: