Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Բայդենը լոբբինգի համար ստացել է 900 հազար դոլար»․ ուկրաինացի պատգամավոր

707
Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ., 16:00
«Բայդենը լոբբինգի համար ստացել է 900 հազար դոլար»․ ուկրաինացի պատգամավոր

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը լոբբիստական գործունեության համար ուկրաինական Burisma Holdings ընկերությունից ստացել է 900 հազար դոլար, հայտարարել է ուկրաինացի պատգամավոր Անդրեյ Դերգաչը, փոխանցում է «Интерфакс-Украина»-ն:

«900 հազար ԱՄՆ դոլարի չափով գումարը փոխանցվել է ամերիկյան Rosemont Seneca Partners ընկերության հաշվին, որը կապ ունի, ըստ բաց աղբյուրների, Բայդենի հետ՝ ներառյալ The New York Times-ը: Վճարման նպատակը նշված է խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարված վճարումներ»,- հայտարարել է պատգամավորը: Կիևում կայացած մամուլի ասուլիսում Դերգաչը ներկայացրել է փաստաթղթեր, որոնցում, ըստ նրա, նկարագրված է Բայդեն ավագի կողմից միջոցներ ստանալու մեխանիզմը: Պատգամավորը հայտարարել է, որ այդ փաստաթղթերը նա ստացել է հետաքննող լրագրողներից: