Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է Քարդաշյանի երեխաների կնքահոր անունը

1451
Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ., 15:00
Հայտնի է Քարդաշյանի երեխաների կնքահոր անունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին տեղի է ունեցել Քիմ Քարդաշյանի երեխաների մկրտության արարողությունը։ Քիմի երեխաների կնքահայրը դարձել է Հայ առաքելական եկեղեցու 27-ամյա սարկավագ Նաիրի Սրապիոնյանը:

Նախօրեին՝ Քիմը և Քորթնի Քարդաշյանները այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Քիմը մկրտել է իր երեխաներին՝ տալով նրանց հայ սրբերի անուններ: Քիմ Քարդաշյանի կրտսեր որդուն՝ Փսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը, Սեյնթին՝ Գրիգոր, իսկ Չիկագոյին՝ Աշխեն։