«Մտածում եմ ստեղծել օծանելիք՝ հայկական ծաղիկների բույրով». Քիմ Քարդաշյան
![]() Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել #WCIT2019 համաժողովին: Աշխարհահռչակ հայազգի հեռուստաաստղը խոսել է իր կարիերայի մասին, ներկայացրել բիզնեսում հաջողակ լինելու իր բանաձևը. «13 տարեկան էի, երբ մուտք գործեցի հեռուստատեսություն ու մասնակցեցի շոուների: Հասկացա, որ սա այն է, ինչով ուզում եմ զբաղվել ապագայում: Երջանիկ եմ, որ այսօր ունեմ ընկերություն, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Երբեք չեմ ծրագրել լինել հանրային անձնավորություն, բայց կարող եմ ասել, որ շատ կազմակերպված մարդ եմ ու միշտ հաղթող։ Կարիերայիս սկզբում արեցի ամեն ինչ, ինչին չէի հավատում: Իմ վստահությունն ավելացավ, իսկ ուժս նմանվեց էվոլյուցիայի, և դա անում էի ամբողջ աշխարհի աչքի առաջ՝ մեծ եռանդով»: Քարդաշյանը նաև մեկնաբանեց, թե ինչպե՞ս է իրեն հաջողվում համատեղել անձնական կյանքն ու հանրային լինելը. «Ինչքան շատ ես սովորում կյանքիդ ամեն աստիճանին, յուրաքանչյուր սխալը, յուրաքանչյուր հաջողությունը դառնում է կյանքիդ պատմության մի մասը, ու որքան շատ սովորես, այնքան քայլերդ ճիշտ կլինեն: Իմ կարիերայի ամենասկզբում ես չգիտեի, թե ինչ է թափանցիկությունը, չգիտեի՝ ինչ է անձնական տարածքը, կարծում էի, որ նորմալ է, երբ մարդիկ տեղյակ են քո կյանքի յուրաքանչյուր մանրուքից, բայց երբ մեծանում ես ու արդեն ունես երեխաներ, սկսում ես գնահատել անձնական տարածքի արժեքը. գտել եմ հավասարակշռություն՝ տարածելու այն, ինչ պետք է. երբ շատ ես հանրայնացնում ամեն ինչը, դա կարող է վտանգել քեզ»: Ամերիկահայ աստղը խոսել է նաև Հայաստանում ծնված իր նոր գաղափարների մասին: «Հայաստանից գնալու եմ մեծ գաղափարով. ունեմ իրականացնելու 4 ծրագիր/միտք: Շատ եմ սիրում ճամփորդել ու ամեն անգամ, երբ ցանկանում եմ ինչ որ բան անել, ճամփորդում եմ։ Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով»,- ասել է նա: ![]() |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24

