Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

«Գնանք և մեկ անգամ ևս ցույց տանք, որ Ամուլսարը սար է». ՀԲՃ-ի կոչը

119
Երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ., 15:20
«Գնանք և մեկ անգամ ևս ցույց տանք, որ Ամուլսարը սար է». ՀԲՃ-ի կոչը

«Հոկտեմբերի 7-ին ժամը 16:45-ին գնում ենք Շրջակա միջավայրի նախարարություն՝ ծանոթանալու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագծի մշակման գործընթացին»,- այս մասին սոցցանցում տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:

«Ըստ կարգի՝ շահգրգիռ քաղաքացիները պետք է նախապես ծանոթանան փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, որպեսզի ներկայացնեն իրենց դիտողություններն ու առաջարկությունները։ Միայն այդ դեպքում նրանք արդեն իրավունք կունենան մասնակցելու բուն փաստաթղթի քննարկմանը, որը կայանալու է հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին։

Գնանք և մի անգամ ևս ցույց տանք, որ Ամուլսարը սար է։
Ձեր հետ ունեցեք անձը հաստատող փաստաթուղթ»,- նշված է ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։