Ղազախստանում բժիշկները նորածնին սպանել են սառցախցիկում՝ փաստաթղթային սխալը կոծկելու համար
![]() Ղազախստանի Աթիրաու քաղաքի ծննդատան բժիշկներին կասկածում են նորածնի միտումնավոր սպանության համար: Հետաքննության տվյալներով՝ բուժհաստատության աշխատակիցները ծննդկաներից մեկի ծննդալուծությունից հետո նրա երեխային անփութաբար գրանցել են որպես մեռելածին, չնայած որ երեխան կյանքի նշաններ է ցույց տվել: Եվ բժիշկները, փոխանակ անհապաղ միջոցներ ձեռնարկելու ու երեխայի կյանքը փրկելու, գործել են ըստ իրենց ձևակերպած փաստաթղթերի: Նրանք դեռևս ողջ նորածնին դրել են սառնարանային խցիկ, որտեղ էլ նա մահացել է: Հաղորդվում է, որ հանցանքի դրդապատճառներից մեկն էլ այն է եղել, որ տվյալների բազա մուտք գործած տվյալները այլևս անհնար է եղել շտկել: Ավելի վաղ հայտնել էինք, որ օրերս ծննդաբերած Հայկուհի Խաչատրյանի հավաստիացումներով՝ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի («Հանրապետական ծննդատուն») տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն և մանկաբարձ Ռուզաննա Քեհյանը վաճառել են իր տղա երեխային, իսկ իրեն խաբել են, թե նա մահացել է: Ոչ երեխան, ոչ նրա դին մինչ օրս չի հայտնաբերվել: Երեխան ծնվել է սեպտեմբերի 24-ին: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
