Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանում զայրացած սկեսրայրը միտումնավոր վրաերթի է ենթարկել հարսին

970
Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ., 20:25
Ադրբեջանում զայրացած սկեսրայրը միտումնավոր վրաերթի է ենթարկել հարսին

Ադրբեջանի Թերթերի շրջանում ընտանեկան բռնության սարասափելի դեպք է գրանցվել: Ինչպես հայտնում է Report-ը, Շիխարխ ավանի՝ փախստականներով բնակեցված զանգվածում զայրացած սկեսրայրը միտումնավոր վրաերթի է ենթարկել իր հարսին: Վերջինը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Մանրամասները ճշտվում են, հարուցվել է քրեական գործ: