Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Դեպի Երևան՝ 6060 մղոն». Չիկագոյի այգիներից մեկում համապատասխան ցուցանակ է տեղադրվել

2523
Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ., 19:20
«Դեպի Երևան՝ 6060 մղոն». Չիկագոյի այգիներից մեկում համապատասխան ցուցանակ է տեղադրվել

Չիկագո քաղաքի Քոննորս այգում, որը գտնվում է Հյուսիսային Ուաբբաս պողոտայում, փողոցային նոր ցուցանակ է տեղադրվել, որը ցույց է տալիս դեպի տարբեր քաղաքներ հեռավորությունը, այդ թվում՝ դեպի Երևան, հաղորդում է Mirror-Spectator-ը: Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանի խոսքով՝ «6060 մղոն դեպի Երևան» նշանը վկայում է այն մասին, թե որքան փոքր է մեր մոլորակը: Թաթոսյանը նաև բոլորին կոչ է անում այցելել Հայաստան: «Ի՞նչ կանեն այն քաղաքացիները, ովքեր չգիտեն Երևանի մասին, երբ տեսնեն նշանը։ Նրանք կհանեն իրենց հեռախոսները և Google-ի միջոցով կփնտրեն այն»,- հաղորդում է ամերիկյան Mirror-Spectator պարբերականը՝ մեջբերելով հյուպատոսի խորհրդական Պարույր Սարգսյանին խոսքերը: