ՀԴԲ-ն Facebook-ում նյութեր է տեղադրում՝ ռուսներին հավաքագրելու համար․ CNN
![]() Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Facebook սոցիալական ցանցում նյութեր է տեղադրում՝ Վաշինգթոնի տարածքում բնակվող ռուսներին հավաքագրելու համար, հաղորդում է CNN-ը: Ըստ լրատվամիջոցի, ՀԴԲ-ից ստացված նյութերը կարող են «ուղղված լինել Ռուսաստանի հետախուզության գործակալներին, նրանց վերահավաքագրմանը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ նրանց գործունեության մասին»: Հրապարակումները հայտնվում են որպես թիրախավորված գովազդ՝ Վաշինգթոնում և քաղաքի արվարձաններում գտնվող օգտատերերի լրատվական հոսքերում: CNN-ի կողմից որպես ապացույց բերված է մի լուսանկար, որում պատկերված է մի ընտանիք և որտեղ ռուսերեն գրված է․ «Հանուն ձեր ապագայի, հանուն ձեր ընտանիքի ապագայի: ՀԴԲ-ն սպառնալիքների դեմ պայքարի ամենաարժեքավոր տեղեկատվությունը ստանում է հասարակության անդամների կողմից տրամադրած տեղեկության միջոցով, եթե ունեք տեղեկություններ, որոնք կարող են օգնել ՀԴԲ-ին, այցելե՛ք մեզ»: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
