Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

«Ժպտացեք, որովհետև մեզ նկարահանում են»․ Փաշինյան

752
Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ., 14:55
«Ժպտացեք, որովհետև մեզ նկարահանում են»․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ առաջիկա օրերին ՀՀ-ում սպասվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին. «Մեծամասշտաբ իրադարձություն է լինելու, 2000-ից ավելի հյուրեր ենք ունենալու: Կարևոր իրադարձություն է ՀՀ-ն որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ի ցույց դնելու ու ոլորտի զարգացմանը նոր խթան տալու համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Շարունակելու ենք լինել համաշխարհային ուշադրության կենտրոնում, այնպես որ՝ ժպտացեք, որովհետև մեզ նկարահանում են»: