Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Երևանում «Ջեյմս Բոնդի» մեքենայով տեղաշարժվել է Դմիտրի Պեսկովը

1045
Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ., 11:55
Երևանում «Ջեյմս Բոնդի» մեքենայով տեղաշարժվել է Դմիտրի Պեսկովը

Նախօրեին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հայկական կողմը ռուսական պատվիրակությանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, տրամադրել էր ARM 007 համարանիշի ավտոմեքենա, գրում է Life-ը: ՌԴ ղեկավարը, սակայն, նախընտրել էր տեղաշարժվել իր մոսկովյան պետհամարանիշերով Aurus-ով, իսկ «Ջեյմս Բոնդի» համարանիշով մեքենայով տեղաշարժվել էին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: