ՌԴ-ում վթարի հետևանքով տուժածների թվում հայեր կան
![]() Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր «Տավրիդա» ավտոճանապարհի 76-րդ կմ-ին (Պրիմորսկի բնակավայրի մերձակայքում) տեղի է ունեցել «Lada Priora» և հայկական պետհամարանիշներով «KIA Optima» մեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար։ «Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների, վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Նրանց թվում՝ «Lada Priora»-ի վարորդը (ՌԴ քաղաքացի)։ Նշյալ մեքենայի մեջ գտնվող զոհված երկու քաղաքացիների ինքնությունը ճշտվում է։ Հինգ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց թվում՝ «Kia Optima»-ի ուղևոր հանդիսացող երկու հայազգի ՌԴ քաղաքացի (ծնված՝ 1971թ-ին և 1989թ-ին)։ Ըստ նախնական տվյալների՝ ավտոճանապարհին «Lada»-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «KIA» մակնիշի մեքենային»,- նշված է հաղորդագրության մեջ: |

ՌԴ-ում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
249Երեկ, 14:08
Գյումրիում 37-ամյա որդին սպանել է ծնողներին (տեսանյութ)
110Երեկ, 12:12
Բրազիլիայում ուժեղ քամու հետևանքով տապալվել է Ազատության արձանը (տեսանյութ)
381Երեկ, 10:54
Մարոկկոյում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 37-ի (տեսանյութ)
45015.12.2025, 15:06
Սանկտ Պետերբուրգում դպրոցականը դանակով հարձակվել է ուսուցչուհու վրա (տեսանյութ)
26515.12.2025, 13:51
Ռոբ Ռայներին ու նրա կնոջը սպանված են հայտնաբերել (տեսանյութ)
48615.12.2025, 10:55
