Պետության կողմից պահպանվող անձանց սպասարկող մեքենաները կոպտորեն խախտում են երթևեկության կանոնները
![]() Համացանցի ֆեյսբուքյան տիրույթում օգտատերերը տարածում են լուսանկարներ, որոնցում պատկերված են հատուկ պետհամարանիշերով մեքենաները՝ սխալ կայանված: «Նրանք թքած ունեն երթևեկության կանոնների վրա էլ, հետիոտների վրա էլ»,- գրում են օգտատերերը: Մեքենաները կայանված են հետիոտնային անցումների վրա: Նրանցից մեկը Եկմալյան փողոցի վրա է, մյուսը՝ ԱԳՆ շենքի դիմաց: Օգտատերերի աչքից չի վրիպել նաև սովորական պետհամարանիշերի վրայից հատուկ պետհամարանիշեր փակցրած փիքափը: «Սա նորմա՞լ ա, սովորական համարի վրայից կապույտ համարներից են փակցրել: Մեկ էլ՝ էս փիքափով ու՞մ են դիմավորում, Բուրկինա Ֆասոյի պատվիրակությա՞նը»,- գրել է «Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի օգտատերը: Նշենք, որ լուսանկարում պատկերված՝ ARM գրությամբ կապույտ ու սպիտակ պետհամարանիշերով մեքենաներն սպասարկում են պետութան կողմից պահպանվող անձանց: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54



