Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

#MeToo-ի հեղինակին դատապարտել են զրպարտության համար

918
Կիրակի, 29 սեպտեմբերի, 2019 թ., 01:10
#MeToo-ի հեղինակին դատապարտել են զրպարտության համար

Փարիզի դատարանը դատապարտել է լրագրող Սանդրա Մյուլերին, ով համարվում է «Balance ton porc» («Հանձնիր անառակին») շարժման հիմնադիրը, 15 000 եվրոյի չափով տուգանքի՝ հայտնի լրագրողին զրպարտելու համար, հայտնում է France Presse-ը:
«Balance ton porc»-ը Ֆրանսիայում դարձել է ամերիկյան #MeToo շարժման մի մասը, որը դատապարտում է սեռական բռնությունն ու ոտնձգությունները:
2017 թվականի հոկտեմբերին Մյուլերը Twitter միկրոբլոգի իր էջում տեղադրել է ֆրանսիական Equidia հեռուստատեսության ղեկավարի մասին թվիթ՝ մեղադրելով նրան ոտնձգության մեջ: Թվիթն ուղեկցվել է #balancetonporc հեշթեգով: