Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Էրդողանը Թրամփին Միացյալ Նահանգներից Patriot գնելու առաջարկ է արել

950
Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ., 22:30
Էրդողանը Թրամփին Միացյալ Նահանգներից Patriot գնելու առաջարկ է արել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին ամերիկյան Patriot հրթիռային համակարգեր (SAM) գնելու առաջարկ է արել՝ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի հետ միաժամանակ, հայտնում է Reuters-ը:
«Մենք չենք կարող ասել, որ այդ հարցը (խմբ․՝ F-35 կործանիչի) ամբողջությամբ լուծված է, բայց ես դա առաջարկեցի: Ես ասացի Թրամփին, որ մենք կարող ենք նրանցից Patriot գնել C-400-ի գնմանը զուգահեռ»,- հայտարարել է Էրդողանը: