Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Այս նախագծով մի շարք դրական փոփոխություններ են նախատեսվում կապիտալի շուկայի համար». Արտակ Մանուկյան

576
Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ., 16:35
«Այս նախագծով մի շարք դրական փոփոխություններ են նախատեսվում կապիտալի շուկայի համար». Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իմ, Բաբկեն Թունյանի ու Վարազդատ Կարապետյանի հեղինակած նախագծին, որով մի շարք դրական փոփոխություններ են նախատեսվում կապիտալի շուկայի համար, մասնավորապես նախատեսվում է՝
✅Ավելացված արժեքի հարկից ազատել՝
-հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը,
-արժեթղթերով գործարքների բրոքերային և այլ միջնորդական ծառայությունների մատուցումը,
-արժեթղթերի շուկա ստեղծողի ծառայությունների մատուցումը (market making),
✅եկամտային հարկից ազատել կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտատոմսերից ստացվող եկամուտները,
✅հարկերից ազատել կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինները։
Հ.Գ. Հուսով եմ նախագիծը նստաշրջանում ևս հավանության կարժանանա... Հատուկ շնորհակալություն եմ հայտնում հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր միաձայն կողմ քվեարկեցին նախագծին»: