Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Ժակ Շիրակի

2534
Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ., 14:15
Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Ժակ Շիրակի

Այսօր երեկոյան Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկի՝ Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն՝ ի հիշատակ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի: Բացի այդ, երեկոյի ընթացքում ժամանակավորապես կարգելվի զբոսաշրջիկների մուտքը աշտարակ:

Ֆրանսիայի նախագահի պաշտոնը Շիրակն ստանձնել էր 1995 թվականից մինչև 2007 թվականը։ Նա կյանքից հեռացավ սեպտեմբերի 26-ի առավոտյան: Նախկին նախագահը 86 տարեկան էր: «Այսօր 21:00-ից Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն՝ ի հիշատակ Ժակ Շիրակի: Նաև աշտարակի այցելուների համար այն փակ կլինի, մենք չենք կարող ապահովել մեր հյուրերի անվտանգությունը, երբ լույսերն անջատված են»,- հայտնել է զրուցակիցը՝ РИА Новости գործակալությանը: