43-ամյա անպտուղ կինը կարծել է, թե մահանում է, այնինչ ծնել է առողջ երեխայի
![]() Բժշկության պատմության մեջ արձանագրվում են բազմաթիվ փաստեր ու պատմություններ, որոնց բացատրությունը գիտությունը չունի: Նմանատիպ դեպք էլ 2013 թվականին արձանագրված այս անհավատալի պատմությունն է: Էլիսոն Դենտը դեռևս 20 տարեկանում տարել է արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունների հեռացման վիրահատություն, ինչի պատճառով, ըստ բժիշկների հավաստիացումների՝ դարձել է անպտուղ: Այդ ժամանակ նա արդեն մեկ դուստր է ունեցել: Տասնամյակներ անց՝ 2013-ի մարտին, Էլիսոնը որովայնի փքվածության գանգատներով դիմել է բժշկի և նրա մոտ ախտորոշվել է ստամոքսի գրգռվածություն: Բուժող բժիշկը դեղեր է նշանակել, սակայն ժամանակն անցել է, իսկ դրական փոփոխություն այդպես էլ չի եղել: Հակառակը՝ Էլիսոնի որովայնը գնալով ավելի է փքվել: Իր բժշկին նա գանգատվել է որովայնի շրջանում «թրթռացող շարժումների» առկայությունից, և բժիշկը բացատրել է, որ դա վքնածության հետևանք է: Էլի մի որոշ ժամանակ անց Էլիսոնը դիմել է հիվանդանոց որովայնի ուժգին ցավերի պատճառով, նրան ուղարկել են գինեկոլոգիական բաժանմունք: Երբ գինեկոլոգը նրա մոտ հղիություն է կասկածել, նա կտրականապես հերքել է՝ ասելով, որ արդեն 20 տարուց ավելի ինքը մենստրուացիա չի ունենում: Մի շարք բժշկական պրոցեդուրաներից հետո բժիշկները նրա մոտ կասկածել են կիստա: «Բժիշկներն անգամ կասկած հայտեցին, որ դա, հնարավոր է, քաղցկեղ է: Ես սպասում էի ամենավատին, ինձ թվում էր՝ մահանում եմ»- պատմել է կինը: Երբ հաջորդ անգամ նա գնացել է բժշկի, նրան սկանավորում անող բուժքույրը անսպասելի լուր է հայտնել. «Սա կիստա չէ, սա երեխա է»,- ասել է նա՝ հավաստիացնելով, որ երեխան լույս աշխարհ կգա 8 շաբաթից: «Այդ ժամանակ ես ցնցված էի: Ես հղիության 32-րդ ամսում էի՝ առանց այդ մասին պատկերացում անգամ ունենալու: Ամուսինս, ով այդ ժամանակ 53 տարեկան էր, սկզբում չէր հավատում, կարծում էր՝ կատակում եմ»,- պատմել է Էլիսոնը: 2013-ի դեկտեմբերին Էլիսոնը լույս աշխարհ է բերել առողջ տղա երեխայի, ում տվել են Բոբի անունը: «Ես երջանիկ եմ առավել, քան երբևէ: Ինձ թվում էր՝ հրաժեշտ եմ տալիս կյանքին, այնինչ պարզվեց՝ կյանք եմ տալիս իմ որդուն»,- ասել է նա: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24


