Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ը Չինաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

885
Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2019 թ., 12:30
ԱՄՆ-ը Չինաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել չինական երկու ընկերությունների դեմ՝ իրանական նավթի տեղափոխման համար, որը հակասում է ԱՄՆ պատժամիջոցներին, հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Պոմպեոն շեշտել է, որ նոր պատժամիջոցներն ուղղված են լինելու «իրանական վարչակարգին հույժ կարևոր եկամտից զրկելուն»:
Պատժամիջոցները կկիրառվեն Kunlun Holding Company-ի և COSCO Shipping Tanker (Dalian) ընկերությունների վրա: Այս ընկերությունները պատկանում են այն չինական ընկերություններին, որոնք արդեն գտնվում են ամերիկյան «սև ցուցակում»։
Բացի այդ, սահմանափակումները տարածվում են նաև այդ ընկերությունների աշխատակիցների վրա: