Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Զելենսկին առաջին անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում՝ իր հետ բերելով փամփուշտ

848
Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2019 թ., 00:10
Զելենսկին առաջին անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում՝ իր հետ բերելով փամփուշտ

Ուկրաինացի Վասիլի Սլիպակն, ով ուներ ինքնատիպ տեմբր, երգում էր ֆրանսիական օպերայում, մինչև որ կամավոր չմեկնեց ռազմաճակատ ու զոհվեց Դոնբասում: Այս պատմությամբ ՄԱԿ-ում իր առաջին ելույթն սկսեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա ամբիոնից ցույց տվեց նաև փամփուշտ, որը խորհրդանշում էր ռուս-ուկրաինական սահմանին երիտասարդ կյանքերը խլող զինատեսակները: «Այս փամփուշտն արժե 10 դոլար, որը հիմա մարդու կյանքի արժեքն է դարձել: Իսկ Սլիպակը զոհվեց, քանի որ պաշտպանում էր Ուկրաինան ռուսական ագրեսիայից»,- ասաց նա: