Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

Պեկինում բացվել է ամենամեծ միջազգային օդանավակայանը

3418
Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2019 թ., 15:15
Պեկինում բացվել է ամենամեծ միջազգային օդանավակայանը

Աշխարհի խոշորագույն միջազգային օդանավակայանը՝ «Դասին»-ն այսօր Պեկինում հանդիսավոր պայմաններում բացվել է, այս մասին նաև հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը: «Դասինի միջազգային օդանավակայանը հայտարարում եմ պաշտոնապես բացված»,- ասել է նա:

Հայտնի Է, որ արդեն սեպտեմբերի 25-ին «Դասին»-ը կընդունի առաջին չվերթները: Նախատեսված էր օդանավակայանը հանձնել շահագործման հունիսի 30-ին, սակայն ժամկետները փոփոխվեցին։ Օդանավակայանը գտնվում է Պեկինի հարավում՝ քաղաքի կենտրոնից 46 կմ հեռավորության վրա: Նոր օդանավակայանը կունենա չորս թռիչքուղի և կկարողանա ընդունել տարեկան 620 հազար թռիչք: Ըստ նախագծի՝ մինչև 2025 թվականը նոր տրանսպորտային հանգույցը կընդունի 72 միլիոն մարդ, իսկ 2040 թվականին՝ 100 միլիոն: Պեկինի նոր օդանավակայանը պետք է տարեկան բեռնաթափի մինչև 2 միլիոն տոննա բեռ: Օդանավակայանի կառուցման գործում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել Է շուրջ 80 մլրդ յուան (մոտավորապես 11,7 մլրդ դոլար), ինչը նախագիծն ամենաթանկերից մեկն է դարձնում Չինաստանի քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ: