Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ը ցուցադրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավատ ինքնաթիռը

909
Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ., 00:25
ԱՄՆ-ը ցուցադրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավատ ինքնաթիռը

Ամերիկյան Air & Space հրատարակչությունը գերմանական մեկ տեղանոց Ba 349 Natter հրթիռային կործանիչը ճանաչել է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավատ օդանավ:

Նշվում է, որ 1945 թվականին կործանիչի համար գումարը դժկամորեն է հատկացվել: Ինքնաթիռը հավաքվել է կահույքի արտադրամասի արտադրողների կողմից, որոնք աշխատում էին վատ սարքերով հագեցած արտադրամասերում: Ուղղահայաց թռիչքով կործանիչը ուներ փայտե դետալներ և նախատեսված էր միայն մեկ թռիչքի համար:
Ընդհանուր առմամբ՝ Գերմանիայում արտադրվել է 36 հատ Ba 349 Natter, որոնց մեծ մասը ներկա պահին ներկայացված է թանգարաններում որպես ցուցանմուշ: