Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Google-ը նշում է Հայաստանի Անկախության օրը

1001
Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 15:15
Google-ը նշում է Հայաստանի Անկախության օրը

Այսօր Google որոնողական համակարգը նույնպես շնորհավորել է ՀՀ Անկախության 28-ամյակը՝ հրապարակելով ինքնատիպ «դուդլ»։ Որոնման համակարգը սեպտեմբերի 21-ին զարդարված է հայկական դրոշի գույներով: Երբ սեղմում ու ակտիվացնում ենք «դուդլ»-ը, ապա հայտնվում են Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա մասին տեղեկություններ:

Նկատենք, որ վերջին մի քանի տարիներին Google-ը ավանդաբար զարդարվում է «հայկական գույներով»: