Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Facebook-ը արգելափակել է տասնյակ հազարավոր հավելվածների աշխատանքը

980
Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 21:45
Facebook-ը արգելափակել է տասնյակ հազարավոր հավելվածների աշխատանքը

Facebook սոցիալական ցանցը հայտարարել է զանգվածային արգելափակման մասին՝ ավելի քան 400 ծրագրավորողների տասնյակ հազարավոր հավելվածներ դադարեցվել են: Տասնյակ հազարավոր հավելվածների աշխատանքի դադարեցումը կապված է Cambridge Analytica ընկերության միջոցով տվյալների արտահոսքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Ընկերությունը ներքին հետաքննություն է սկսել, որը նախաձեռնվել է բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերությունը՝ ավելի քան 87 միլիոն ցանցի օգտատերերի տվյալների փոխանցման վերաբերյալ հայտարարության հիման վրա: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սոցիալական ցանցը սկսել է ուսումնասիրել այն հավելվածները, որոնք հավաքագրել են օգտատերերի անձնական տվյալները սկսած 2018 թվականի մարտից: Ընկերության մասնագետները արդեն մեկուկես տարի ստուգումներ են իրականացնում ավելի քան 1 միլիոն հավելվածներում, քննությունը դեռ շարունակվում է: