«Քար լռություն կամ ինչպես ուրացան Իգոր Մուրադյանին». Արա Պապյան
Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քար լռություն կամ ինչպես ուրացան Իգոր Մուրադյանին Ցավով պիտի նշեմ, որ վարչապետի աշխատակազմը չի կատարում իր գործառույթները, որի համար մենք՝ հարկատուներս, իրենց աշխատավարձ ենք տալիս: Eduard Aghajanyan ավելի քան երկու ամիս է անցել այն օրից, երբ «Իգոր Մուրադյանի քաղաքական և գիտական ժառանգության հիմնադրամի» անունից դիմել ենք ՀՀ վարչապետի աշխատակազմ (տես առդիր նկարները): Չկա որևէ պատասխան, թեև օրենքը դրա համար տալիս է տասը օր: Այդ ընթացքում երկու անգամ գրել եմ Ձեզ, մի անգամ էլ խոսել են վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ: Մենք չենք պնդում, որ բարձրացրած հարցի լուծումը պիտի լիներ այդ ընթացքում, բայց ակնկալում էինք, որ գոնե կլիներ հավաստում, որ ներկայացված դիմումը ըստ կարգի մուտքագրված է և համապատասխան ուշադրության կարժանանա: Քար լռություն: Ես հասկանում եմ՝ ներկայումս ընտրություններ չկան և կարելի էր արհամարհել մարդկանց, բայց շատ սխալ քաղաքականություն եք որդեգրել»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18