Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բուրյաթիայում առևանգել են շամանին, ով պատրաստվում էր Պուտինին Կրեմլից վտարել

891
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ., 15:15
Բուրյաթիայում առևանգել են շամանին, ով պատրաստվում էր Պուտինին Կրեմլից վտարել

Այսօր հայտնի է դարձել, որ Բուրյաթիայում առևանգել են շաման Ալեքսանդր Գաբիշևին, ով պատրաստվում էր գնալ Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինին Կրեմլից վտարելու համար, հաղորդում է Сибирь.Реалии-ի նախագիծը։ Հրապարակման համաձայն՝ գիշերը մի քանի մեքենա մոտեցել է Իրկուտսկի շրջանի սահմանին գտնվող Վիդրինո գյուղի մոտակայքում գտնվող ճամբար, որտեղ գտնվել է Գաբիշևը: Դիմակավորված անձինք շրջապատել են շամանի վրանը, առևանգել են նրա սայլը, որով նա ուղևորվում էր դեպի Մոսկվա, այնուհետև նրան տարել են անհայտ ուղղությամբ: «Ավտոմայրուղին արգելափակվել էր Հատուկ նշանակության ծառայությունների աշխատակիցներով, նրանք արագորեն շրջապատեցին մեր ճամբարը և անմիջապես վրանից առևանգեցին շամանին: Նրանք մոտավորապես մի քանի տասնյակ կլինեին»,-հայտնել է շամանի կողմնակիցներից մեկը։ Ականատեսների վկայությամբ, դիմակավորված անձինք ցույց չեն տվել իրենց անձը հաստատող փաստաթղթերը, նրանք զինված են եղել: Ընդհանուր առմամբ՝ ճամբար է ժամանել մոտ քառասուն մարդ: Շամանի կողմնակիցները, ովքեր փորձել են բացատրություն պահանջել և հարցեր են ուղղել, նրանց տապալել են գետնին: Ձերբակալվել են նաև մի քանի ակտիվիստներ: