Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Նավթի գները նվազել են՝ Սաուդյան Արաբիայի հայտարարությունից հետո

794
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ., 12:10
Նավթի գները նվազել են՝ Սաուդյան Արաբիայի հայտարարությունից հետո

Brent տեսակի նավթի գինը նվազեց 7%-ով, երբ Սաուդյան Արաբիան հայտատարեց, որ շուտով կարող է վերականգնել նավթի արդյունահանման ծավալները՝ հասցնելով նախկին մակարդակի: Այս մասին հայատարարեց էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բին Սալմանը: Սեպտեմբերի 15-ին Սաուդյան Արաբիայուն նավթի արտահանումը կրկնակի անգամ նվազել էր՝ նավթային օբյեկտներում տեղի ունեցած պայթյուններից հետո:

Նախարար- արքայազնի խոսքով՝ պետական նշանակություն ունեցող Aramco նավթային ընկերությունը կարողացել է վերականգնել կորցրած նավթի արդյունահանման ծավալների կեսը, թագավորությունը համալրել է իր ռազմավարական պաշարները: Իսկ արդեն սեպտեմբերի վերջին նավթի արտահանումը կվերսկսվի ամբողջ ծավալով, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան կարող է երկու-երեք շաբաթվա ընթացքում գործարկել իր դադարեցված արտահանման 70%-ը: Այդ հայտարարությունից անմիջապես հետո Լոնդոնի աճուրդում Brent տեսակի նավթի գինը ընկավ 7%-ով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 64,5 դոլար, փոխանցում է Bloomberg-ը: