Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ռուսական ORSIS-ը դատի չի տվել Հայաստանի ՊՆ-ին

959
Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ., 17:50
Ռուսական ORSIS-ը դատի չի տվել Հայաստանի ՊՆ-ին

Ռուսական «Промтехнология» ընկերությունը հայտարարել է, որ դատի չի տվել Հայաստանի Պաշտպանության նախարարությանը՝ զենքի գնման մրցույթում հայտի խափանման պատճառով:

Հիշեցնենք, օգոստոսի 26-ին РИА «Новости» գործակալությունը տեղեկացրել էր, որ Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ զենքի մատակարարման վերաբերյալ մրցույթի չեղարկումից հետո՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով, որին մասնակցում է ռուսական ORSIS ընկերությունը:
ORSIS ընկերությունը հանդիսանում է «Промтехнологии» խմբի մի մասը, և արդեն մի քանի տարի է՝ ՀՀ-ին զենք, զինամթերք և օպտիկա է մատակարարում:
Ստեղծված իրավիճակը սպառնում էր խափանել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցման նախագիծը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումների հիման վրա: Խոսքը մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի մասին էր: