Աշխարհում ներգաղթյալների թիվը գերազանցել է 270 միլիոնը․ ՄԱԿ
![]() 2010 թվականից ի վեր աշխարհում ներգաղթյալների թիվն աճել է 51 միլիոն մարդով՝ հասնելով մինչև 272 միլիոնի։ Նրանց կեսից ավելին ապրում է ընդամենը 10 երկրում: Նման տվյալներ պարունակող զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ը։ Զեկույցը ներկայացվել է Նյու Յորքում նախօրեին բացված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում։ «Միջազգային ներգաղթյալների թիվն աշխարհում հասել Է մոտ 272 միլիոնի, ինչը 51 միլիոնով ավելի Է, քան 2010 թվականին: Ներկայում միջազգային ներգաղթյալները կազմում են աշխարհի բնակչության 3,5 տոկոսը՝ 2000 թվականի 2,8 տոկոսի համեմատությամբ»,-նշվում է ՄԱԿ-ի զեկույցում։ Համաձայն 2019 թվականի տվյալների՝ Եվրոպայում են գտնվում առավել մեծ թվով միջազգային միգրանտները (82 միլիոն), որին հաջորդում է Հյուսիսային Ամերիկան (59 միլիոն), Արևմտյան Ասիան (49 միլիոն): |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
