90-ամյա ծերունին սոխ մշակելիս գանձ է գտել
Չեխական հնագույն հողը բազում գանձեր է թաքցնում իր մեջ, որոնք ժամանակ առ ժամանակ բառացիորեն ոտքերի տակ են հատնվում: Այդպիսի մի դեպք էլ գրանցվել է վերջերս Չելիվո ավանում: Տեղի բնակիչներից մեկն իր հողամասում աշխատելիս հայտնաբերել է ոսկյա և արծաթյա մետաղադրամներով թաղար: «Այն տարածքում, որտեղից հայտնաբերվել են գանձերը, ես երկար տարիներ սոխ եմ ցանել: Այս տարի էլ սոխը հանելիս նկատեցի մի մետաղադրամ: Մի քիչ այնկողմ՝ ևս մեկը: Հաջորդ օրը ես վերցրեցի բահն ու սկսեցի փորել հողը: Ոչինչ չգտա: Նորից փորձեցի ու գտա 5 մետաղադրամ: Սկսեցի այստեղ ու այնտեղ փորել, մինչև որ գտա գանձը»,- պատմել է 90-ամյա Միրոսլավ Յուրնիչեկը: Ծերունին ու իր որդին ինքնուրույն չեն հանել գանձն, այլ կանչել եմ մասնագետների, որոնք անչափ ուրախ են եղել, որ կարողացել են փաստագրել գանձի դուրս բերումը հողից: Ընդհանուր առմամբ գտնվել է 583 մետաղադրամ, որոնք 500 տարուց ավելի թաքնված են եղել հողի մեջ: Մետաղադրամները հատվել են 1350-1455 թվականներին: Գիտնականները բացատրել են, որ 15-րդ դարում այդ գումարով կարելի կլիներ գնել 2 ձի կամ 2 թուր կամ էլ 6 կով: Այժմ գանձերը գտնվում են թանգարանում, իսկ գտածոյի հեղինակն ստացել է դրամական պարգև: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30