Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թրամփը Saudi Aramco օբյեկտների վրա գրոհներում մեղադրել է Իրանին

762
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 16:20
Թրամփը Saudi Aramco օբյեկտների վրա գրոհներում մեղադրել է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի անցած շաբաթվա վերջին նավթային օբյեկտների վրա հարձակումները, կարծես՝ մատնանշում են Իրանին, սակայն հավելել է՝ դեռևս վաղ է ամբողջովին վստահ լինելու համար:
«Այոʹ, կարծես թե այդպես է»,- հայտարարել է Թրամփը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ-ը որևէ երկրի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է օգնել իր դաշնակցին, երբ վստահ կլինի, թե ով է այդ հարձակումների պատասխանատուն, ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը նաև կարծում է, որ դիվանագիտությունը դեռևս կարող է իր դրական դերը խաղալ Իրանի շուրջ իրավիճակի զարգացման գործում, իսկ Թեհրանը, ամեն դեպքում, ցանկանում է համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ: