Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Դատարանը հրապարակում է Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

262
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 12:55
Դատարանը հրապարակում է Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակում է «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը:

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին վերսկսվել է Հայաստանի երկրորդ նախագահի և մյուս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով դատավարությունը:

Նիստի ժամանակ Քոչարյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել՝ կալանքից ազատ արձակել իրենց պաշտպանյալին՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշման վրա։