Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

435
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 12:39
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։

Նշենք, որ դատարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները՝ վանկարկելով՝ «Քոչարյան հերոս», և վերջինի ազատազրկումը պահանջող քաղաքացիները՝ «Քոչարյան մարդասպան» վանկարկումներով:

Նշենք, որ դատարանում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Տեսանյութը՝ Yerevan.Today-ի