Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Օրբելյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացրեց

446
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 15:10
Օրբելյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացրեց

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն այսօր դատարանում միջնորդեց անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանին և վերացնել կալանքը:

«ՍԴ-ն հաստատել է, որ ոչ միայն բացակայում է անձեռնմխելիությունը որպես հիմք, այլն նաև բացակայում են կառուցակարգերը: Հաշվի առնելով այսքանը, ՀՀ իշխանություններն ունեն պարտավորություն՝ անմիջապես վերացնել անձի սահմանադրությամբ նախատեսված իրավունքների խախտումները, իսկ տվյալ դեպքում արձանագրվել է 27-րդ հոդվածի խախտում: Ուստի խնդրում և միջնորդում ենք՝ պարոն Քոչարյանին անհապաղ ազատ արձակել և վերացնել որևէ խափանման միջոց»,- դիմելով դատարանին՝ ասաց Արամ Օրբելյանը:

Դատախազությունը միջնորդեց մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնոդրությունը՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։