Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ն առաջարկում է ռմբակոծել Իրանի նավթային օբյեկտները

906
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 18:15
ԱՄՆ-ն առաջարկում է ռմբակոծել Իրանի նավթային օբյեկտները

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմն առաջարկում է գրոհել Իրանի նավթավերամշակման գործարանները: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter միկրոբլոգի իր էջում:

Ըստ սենատորի՝ եկել է ժամանակը, որ Միացյալ Նահանգները քննարկի իրանական օբյեկտների վրա հարձակումների իրականացումը, եթե Թեհրանը շարունակի սադրանքները կամ իրականացնի ուրանի հարստացումը: Իրանը չի փոխի իր պահվածքն այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել իրական հետևանքների, օրինակ՝ նավթավերամշակման գործարանների վրա իրականացրած հարձակումները, ինչը կարող է տապալել Թեհրանում քաղաքական ռեժիմը։