Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սնոուդենը գաղտնի ամուսնացել է Ռուսաստանում

1032
Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ., 14:35
Սնոուդենը գաղտնի ամուսնացել է Ռուսաստանում

Միացյալ Նահանգների հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բրիտանական Guardian պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ երկու տարի առաջ Ռուսաստանում ամուսնացել է իր սիրելիի՝ Լինդսի Միլսի հետ։ 2014 թվականի հոկտեմբերին Սնոուդենին Ռուսաստանում հաջողվեց վերամիավորվել Միլսի հետ:

Ըստ Սնոուդենի՝ հարսանիքի արարողությունը գաղտնի է եղել, ամուսնությունը գրանցվել է Ռուսաստանի ամուսնությունների գրանցման պալատում:
Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում իրեն հետապնդել է այն միտքը, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հետևում են իրեն, մշտապես վախեցել է փողոց դուրս գալ ու ազատ տեղաշարժվել։ Իրավիճակը փոխվել է 2014 թվականին, երբ վերամիավորվել է սիրելիի հետ։ Սնոուդենը նշել է, որ այժմ ազատ զբոսնում է Մոսկվայի փողոցներում, օգտվում մետրոյից ու ակտիվ կյանք վարում։