Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Բարսելոնայում ցույցի ժամանակ այրել են Իսպանիայի դրոշը

738
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 15:55
Բարսելոնայում ցույցի ժամանակ այրել են Իսպանիայի դրոշը

Բարսելոնայում մոտ 600 հազար մարդ ցույցի է դուրս եկել Իսպանիայից անկախություն պահանջելով և այս կերպ նշելով Կատալոնիայի ազգային օրը, գրում է El Periódico պարբերականը:

Նշվում է, որ Կատալոնիայի պառլամենտի մոտ ցուցարարները վանկարկել են «Նպատակը՝ անկախություն է» և այրել են Իսպանիայի դրոշը:
Ցուցարարները փորձել են ցած գցել ոստիկանական պատնեշները, նրանցից ոմանք ծխի ռումբեր են նետել իրավապահների ուղղությամբ: