«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը». Ն. Փաշինյան
Արդեն նշել էինք, որ Կառավարությունն այսօր մաքսատուրքից ազատեց մի քանի ընկերության, ինչի արդյունքում նոր աշխատատեղեր կավելանան: Նախագծերի քննարկման ժամանակ վարչապետ Ն. Փաշինյանը նշեց. «Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը: Երեկ թարմացված տվյալներ ուզեցինք, վերջին տվյալով՝ աշխատողների թիվը գերազանցել է 604 հազարը, ինչը կարևոր իրադարձություն է»,- նշեց նա: Արձագանքելով Անանյանի ներկայացրած տվյալներին՝ վարչապետն ասաց. «Մենք այսպիսի մի խնդիր ունենք. երբ 2018 թ. սեպտեմբերին 2018 թ. 32 000-ի տարբերություն ունեցանք, այն ժամանակ հիմնական մեկնաբանությունն այն էր, որ սա ստվերից դուրս եկողն է: Փետրվարին 52 000 ունեցանք, նույն մեկնաբանությունն էր, բայց հընթացս արձանագրեցինք, որ չունենք մեխանիզմ՝ տարբերակելու նոր ստեղծված և ստվերից դուրս եկած աշխատատեղերը: Մեկնաբանության լայն տեղ կա, բայց արձանագրենք, որ վերջին մեկ տարում ՀՀ-ում արձանագրվել է 64 000 աշխատատեղերի աճ»: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36